Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն Ազգերի լիգայի՝ Հայաստան-Ուկրաինա խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.
«Խնդիրն այնտեղ չէ, որտեղ փնտրում եք: Դա խնդիրներից մեկն է, որը մշտական է լինելու… պրոցեսը խնդրից պետք է տարանջատել»,- գրել է Արզումանյանը:
Հիշեցնենք՝ մեր ընտրանին այդ խաղում 0-5 հաշվով պարտություն կրեց, և խաղից հետո թեժացան Խոակին Կապառոսի՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տակու խոսակցությունները:
Հետխաղային ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան՝ իսպանացի մասնագետը նշեց, որ ինքը մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունի և այն ավարտին է հասցնելու:
























































