«Բարսելոնան» կադրային խնդիրներ ունի։ Թիմի միանգամից 5 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել միջազգային դադարի ընթացքում։
Նիդերլանդների հավաքականի կազմում վնասվածքներ են ստացել Ֆրենկի դե Յոնգն ու Մեմֆիս Դեպայը։
Ֆրանսիա — Ավստիա խաղի առաջին կեսում փոխարինվել է պաշտպան Ժյուլ Կունդեն, որի մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք։ Ֆրանսիացիների առաջիկա խաղը կարող է բաց թողնել նաև կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Օսման Դեմբելեն։
Ուրուգվայ — Իրան խաղի 4-րդ րոպեին էլ վնասվածք է ստացել Ռոնալդ Արաուխոն։
Հաղորդվում է, որ Կունդեն և Արաուխոն կարող են բաց թողնել 3-4 շաբաթ։























































