Մադրիդի «Ատլետիկոն» որակազրկել է թիմի երեք երկրպագուների՝ կիրակի օրը «Ռեալի» դեմ կայացած խաղի արդյունքներով (1-2): Խաղից առաջ մարզադաշտի մոտ հավաքված երկրպագուները ռասիստական արտահայտություններ են թույլ տվել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին:
Mundo Deportivo-ի տեղեկություններով, «Վինիսիուս,դու կապիկ ես» բղաված հարյուրավոր երկրպագուներից 3-ի ինքնությունը հաջողվել է պարզել: Նրանց այսուհետ արգելվել է այցելել «Ատլետիկոյի» խաղերին:
«Ատլետիկոյից» 2 օր պահանջվեց՝ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու համար՝ դատապարտելով երկրպագուների պահվածքը:
Լա Լիգային ներկայացված հաշվետվության մեջ նշված է, որ շուրջ 500 երկրպագու կապված են Վինիսիուսին վիրավորանքներ հասցնելու հետ, իսկ դա նշանակում է, որ «Ատլետիկոն» առաջիկա օրերին այլ երկրպագուների ևս կարող է պատժել: