«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հրավիրում է բոլոր երկրպագուներին՝ միասին նշելու ակումբի հիմնադրման 30-ամյակը։ Տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ «Ուրարտու» մարզաբազայի տարածքում։
30-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվի 14։00-ին։ Ծրագիրը ենթադրում է՝
-
- «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանի պաշտոնական բացման արարողություն,
- «Ուրարտու» — «Նոա» հանդիպում (Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր),
- Համերգային ծրագիր հատուկ հյուրերի մասնակցությամբ:
Բուն միջոցառումներից բացի՝ ֆուտբոլասերների համար կլինեն նաև անակնկալներ, իսկ ժամանցը կապահովվի ողջ օրվա ընթացքում։
Տոնական միջոցառմանը մասնակցություն ունենալ կարող են բոլոր ցանկացողները։ Ակումբից հայտնում են՝ միջոցառման հետ կապված բոլոր մանրամասները կտեղեկացնենք առաջիկայում։























































