«Բարսելոնան» հետաքրքրվում է «Աթլետիկի» պաշտպան Ինյիգո Մարտինեսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը Մարտինեսին դիտարկում է որպես Ժերար Պիկեին փոխարինող։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է ֆուտբոլիստին անվճար ձեռք բերել, քանի որ Մարտինեսի պայմանագրի ժամկետն «Աթլետիկի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մարտինեսը 2 խաղ է անցկացրել բասկյան ակումբի կազմում։