Ռոնալդ Կումանը բացատրել է, թե ինչու է ժամանակին ձախողվել Ջորջինիո Վեյնալդումի «Բարսելոնա» տեղափոխությունը։
Հոլանդացի կիսապաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում էր 2021 թվականին։ Կիսապաշտպանը հետաքրքրված էր կատալոնական ակումբ տեղափոխությամբ, սակայն ի վերջո ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺ։ Վեյնալդումը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»:
«Ես փորձում էի ձեռք բերել Վեյնալդումին: Բայց ինձ չհաջողվեց, քանի որ նախագահը՝ Ժոան Լապորտան, ավելի շատ ցանկանում էր զայրացնել ինձ, քան պայմանագիր կնքել խաղացողի հետ։
Դրա արդյունքում բանակցությունները ձգձգվեցին և Վեյնալդումն ընտրեց ՊՍԺ-ն։ Հակառակ դեպքում նա կխաղար «Բարսելոնայում», — Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն։