«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտը քննադատել է կատալոնական ակումբի ներկայիս ղեկավարությանը ՝ նրան հորդորելով հրաժարական տալ: Նախօրեին հաղորդվեց, որ «Բարսելոնան» վճարել է I3 Ventures ընկերությանը ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուին սատարելու, ինչպես նաև սոցիալական ցանցերում ակումբի ֆուտբոլիստներին քննադատելու համար, այդ թվում ՝ ավագ Լիոնել Մեսսիին:
«Վրդովված եմ, որ նրանք կիրառում են մաֆիային բնորոշ պրակտիկա, որը ստվեր է նետում ակումբի իմիջին: Այս ամենը կրկին ցույց է տալիս նրանց անզորությունը, և նրանք խուճապի են մատվնում այն թաքցնելու համար: Նրանք պետք է հրաժարական տան», — գրառում է կատարել Լապորտը: