Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի տրամադրվածության մասին։
«Ազարին հիմա չի բավականացնում խաղաժամանակը։ Բայց նա շատ է ուզում դաշտ դուրս գալ։ Ես նրա մոտ էներգիա ու ուրախություն եմ տեսնում, որն առաջ չկար»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է միայն 4 խաղի՝ անցկացնելով 158 րոպե։