Սանդրո Ռոսելն արդարացվել է խարդախության գործով։
Դատախազությունը մեղադրել էր «Բարսելոնայի» նախկին նախագահին հարկերի մի մասից խուսափելու մեջ. ենթադրվում էր, որ 2012 թվականին նա հայտնել էր, որ իր ընկերության եկամուտը 230 296 եվրոյի չափով էր, թեև նա պետք է այդ գումարը նշեր որպես անձնական եկամտի մաս իր հարկային հայտարարագրում։
Մեղադրող կողմը Ռոսելի համար պահանջում էր 2 տարի 9 ամիս ազատազրկում։
Դատարանը նրան անմեղ է ճանաչել։ Այնուամենայնիվ, նա ստիպված է եղել պետական գանձարան վերադարձնել այդ շրջանում չվճարված փողերը։
Հոկտեմբերին Ռոսելը, ժոզեպ Բարտոմեուն և Նեյմարը կկանգնեն դատարանի առաջ՝ «Սանթոսից» «Բարսա» տեղափոխության մեջ կոռուպցիայի համար: Հայցվորը խնդրում է 8 տարվա ազատազրկման դատապարտել Ռոսելին, ով գործարքի ժամանակ եղել է «Բարսելոնայի» նախագահը, և Բարտոմեուին՝ ակումբի այն ժամանակվա փոխնախագահին։