«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հրաժարվել է խոսել է կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Լեո Մեսսիի մասին։ Իսպանացի մասնագետը խոստովանել է, որ իր և արգենտինացու միջև տհաճ միջադեպեր են եղել։
Սետյենը դարձել է «Informe+ l Habla Setien» ֆիլմի հերոսը։ Պրեմիերան կայանալու է Movistar Plus հեռուստաալիքի եթերում։
Ֆիլիմի նկարահանման ժամանակ Սետիեն հարցրել են Մեսսիի մասին և մարզիչն հետևյալ կերպ է պատասխանել․ «Ես նախընտրում եմ չխոսել Մեսսիի մասին։ Այո, մեր միջև տհաճ միջադեպեր են եղել»,- ասել է մարզիչը։
Սետյենը գլխավորել է «Բարսելոնան» 2020 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում։