Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին մտադիր չեն հեռացնել իսպանական ակումբից, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մարզիչը վայելում է ղեկավարության վստահությունը: Նրա հրաժարականը հիմա առհասարակ չի քննարկվում: Ընդ որում, ղեկավարությունը գոհ չէ ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած արդյունքներից:
Ակումբում մտադիր են ժամանակ և հնարավորություն տալ Սիմեոնեին, որպեսզի մինչև մրցաշրջանի ավարտը նա կարողանա շտկել իրավիճակը: «Ատլետիկոն» չի նախատեսում առաջնության ընթացքում փոխել մարզչին:
Սեպտեմբերի 18-ին՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում, Մադրիդում կայացել է «Ատլետիկո»-«Ռեալ» հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով: