Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է աջակցել բրազիլացի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորին՝ ռասիզմի բախվելուց հետո, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Պերեսն անձամբ է խոսել և հանգստացնել ֆուտբոլիստին: Նա միանգամայն հանգիստ է, և այլևս չի մտածում այդ իրավիճակի մասին: Նրա բոլոր մտքերն արդեն կապված են ֆուտբոլի, ակումբի և Բրազիլիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք՝ Իսպանիայի մարզական գործակալների ասոցիացիայի նախագահ Պեդրո Բրավոն ավելի վաղ Վինիսիուսի պարը համեմատել էր կապիկի հետ: Նրան դուր չի եկել, թե ինչպես է բրազիլացին տոնում գոլերը: