Լուկա Մոդրիչը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2024 թվականը։ Այս մասին հայտնում է as.com-ը:
Կիսապաշտպանը չի պատրաստվում հեռանալ թիմից, քանի դեռ նրա ֆիզիկական վիճակը թույլ է տալիս բարձր մակարդակով հանդես գալ։ Հաջորդ տարի մադրիդյան ակումբը կիսապաշտպանի հետ կքննարկի մինչև 2024 թվականը նոր պայմանագրի ստորագրումը։
Մադրիդի «Ռեալը» նաև ցանկանում է, որ Մոդրիչը կարիերան ավարտից հետո աշխատի ակումբի համակարգում: