«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին գովել է իր թիմակից Ուսման Դեմբելեին.
«Նա միշտ զարմացնում է ինձ՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Նա վերջերս դուստր ունեցավ, բայց մենք նույնիսկ չգիտեինք, որ նրանք երեխայի են սպասում: Մենք այդ մասին իմացանք աղջկա ծնվելուց հետո. Խաղադաշտում նա գիտի, թե ինչպես անել ամեն ինչ գնդակով։ Ուսմանը շատ զվարճալի մարդ է, նա հաճախ է կատակում հանդերձարանում, մեր բախտը բերել է, որ նա խաղում է «Բարսելոնայում»,-ասել է Պեդրին։