«Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգո Գոեսը խոսել է ընթացիկ մրցաշրջանի ակնկալիքների մասին։
«Նախորդ մրցաշրջանում առաջնության և ՉԼ հաղթանակները մեզ ուրախացրին։ Հաղթանակը եվրագավաթներո՞ւմ։ Իհարկե, այդ հաղթանակն ավելի կարևոր է, քան ազգային առաջնությունը։
Կարծում եմ՝ կարող ենք կրկնել մեր նվաճումները»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում 433-ը։