«Վեսթ Հեմի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը շարունակում է մնալ «Չելսիի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Givemespor-ը։
Աղբյուրի համաձայն՝ հաջորդ ամառ լոնդոնյան ակումբը ևս մեկ փորձ կանի Ռայսին ձեռք բերելու համար։ Տրանսֆերի գնահատված գումարը կազմում է 80 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Ռայսը Չելսիի սան է։