«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է ակումբի ապագա հեռանկարների մասին։
«Բարսելոնան» վերակազմավորման փուլում է. Շատ մարդիկ տարիներ անց վերադարձել են ակումբ և օգնում են շտկել իրավիճակը: Հուսով եմ՝ «Բարսելոնան» ավելի լավը կդառնա.
Չավին հիանալի մարզիչ է, և նա ունի ֆանտաստիկ խաղացողներ։ Նրանք ունեն բարձր պոտենցիալով և անհավանական տաղանդով երիտասարդ խաղացողներ: Կարծում եմ, որ «Բարսելոնան» ունի այն, ինչ անհրաժեշտ է վերև վերադառնալու համար»,- ասել է Ռոնալդինյոն Eleven Sports-ին տված հարցազրույցում: