«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը բանակցություններ է սկսել «Ինտեր Մայամիի» հետ, հայտնում է Diario Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա իսպանացին կլքի կատալոնական ակումբը հաջորդ ամառ, երբ ավարտվի նրա պայմանագիրը։
MLS-ի ակումբ տեղափոխությունը քննարկվում էր դեռ մի քանի շաբաթ, սակայն միայն այս շաբաթ են սկսվել բանակցություններն ակումբի և ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև։
Հիշեցնենք, որ Բուսկետսը «Բարսելոնայի» սան է, և 2008 թվականից ի վեր նա հիմնական թիմում անցկացրել է 686 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։ «Կամպ Նոու»-ում անցկացրած ամբողջ ժամանակահատվածում նա նվաճել է 32 տիտղոս կատալոնական ակումբի հետ: