Չավին խոսել է Կարլո Անչելոտիի հետ հանդիպման և նրա նկատմամբ լավ վերաբերմունքի մասին։
«Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչները հանդիպել են պրոֆեսիոնալ ակումբային մարզիչների հանդիպմանը, որը կազմակերպել էր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական կոմիտեն։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ: Մենք ժպտացինք՝ ասելով «կհանդիպենք շուտով»՝ Կլասիկոյում»,- մեջբերում է Չավիին Sport.es-ը:
Նշվում է, որ մարզիչների շփումը երկար չի տևել՝ նրանք հանդիպել են համաժողովի մեկնարկից անմիջապես առաջ, իսկ դրա ավարտից հետո իտալացի մասնագետն առաջիններից մեկն է հեռացել։
Հաջորդ հանդիպումը թիմերի միջև կկայանա հոկտեմբերի 16-ին Մադրիդում։ 6 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 18 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բարսելոնան» 16 միավորով երկրորդ տեղում է։