Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը խոսել է իր հայրենակիցների՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և ֆուտբոլի լեգենդ Պելեի մասին։
«Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ նրանց մակարդակին հասնելու համար: Նրանք անհավանական խաղացողներ են: Նեյմարն ինձ համար կուռք է, իսկ Պելեն մեր մարզաձևի պատմության մեծագույն ֆուտբոլիստն է»,- մեջբերում է «արքայական» ակումբի հարձակվողին Madrid Universal-ը։
21-ամյա Ռոդրիգոն Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում չորս խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Բրազիլացին «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։