Գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը, ով այս ամառ միացել է Մադրիդի «Ռեալին», պատմել է, թե ով է իր ֆուտբոլային կուռքը։
«Պեպեն իմ կուռքն էր։ Ես միշտ ցանկացել եմ նմանվել նրան։ Այն ժամանակ ես երիտասարդ էի և ուզում էի բոլորին ապացուցել իմ սառնասրտությունը։
Ես հիացած էի, թե որքան լավն է Պեպեն խաղադաշտում։ «Ռեալում» ինձ ասացին, որ նա խաղադաշտից դուրս բոլորովին այլ է: Պեպեն շատ հանգիստ էր»,- մեջբերում է Ռուդիգերին Marca-ն:
29-ամյա պաշտպանը «արքայական» ակումբին է միացել այս ամառ։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Նրա նախորդ ակումբը «Չելսին» էր։