Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը պատմել է, թե ինչպես է ծանոթացել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։
«Ես ընտանիքիս հետ ընդամենը մի քանի ժամ էի Մադրիդում, արդեն նոր տանն էինք։ Մենք խորոված էինք պատրաստում, հետո դռան զանգը հնչեց։
Ես բացեցի դուռը, և այնտեղ Անչելոտին էր: Նա նստեց մեզ հետ, ճաշեց և ծանոթացավ ընտանիքիս հետ: Նա մեզ հետ մնաց երկու ժամ, մենք խոսեցինք ամեն ինչի մասին»,- ասել է Ռուդիգերը Sport1-ին տված հարցազրույցում։
Ռուդիգերը միացավ Մադրիդի «Ռեալին» այս ամառ՝ անվճար տեղափոխվելով «Չելսիից», որտեղ հանդես էր գալիս 2017 թվականի հուլիսից։