Կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, ով դեռ գործող պայմանագիր ունի Մադրիդի «Ռեալի» հետ, արձագանքել է կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրերին:
«Ես գաղափար չունեմ, թե արդյոք «Բարսելոնան» իսկապե՞ս ցանկանում է ձեռք բերել ինձ: Ես նույնիսկ չէի մտածում, որ կարող եմ լինել այս ակումբում։ Այս պահին շատ խոսակցություններ են պտտվում, բայց դա նորմալ է:
Մրցաշրջանի վերջում ես կարող եմ դառնալ ցանկացած ակումբի խաղացող։ Ուստի, այս պահին ես չեմ կարող ստույգ պատասխան տալ այս հարցին»,- Մարկոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ ախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։























































