Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, «Ուրարտուի» ֆուտբոլիստ Սերգեյ Մկրտչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում կիսվել է իր առաջին տպավորություններով։
«Մանկուց երազել եմ ազգային հավաքականում հանդես գալու մասին։ Լուրը ստացել եմ մարզումից հետո։ Շատ ուրախացա։ Տղաներն էլ շատ ուրախացան ինձ համար։ Շատ ուրախ էի, որ պետք է հրավիրվեմ ազգային հավաքական։
Տարբեր տարիքային հավաքականներում եմ հանդես եկել։ Ամեն տեղ էլ դժվարություններ կան։ Երիտասարդական հավաքականում ելույթներս ավարտելուց հետո իմ առջև նպատակ դրեցի, որ պետք է հրավիրվեմ ազգային հավաքականում։ Կփորձեմ օգուտ տալ ազգային հավաքականին։ Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ հանդես գալու առաջիկա խաղերում և կփորձեմ օգնել մեր թիմին»։