Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչու ազգային թիմի հայտացուցակում չի ընդգրկվել ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը։
«Ամեն անգամ հայտացուցակում չհայտնված ֆուտբոլիստների վրա է սևեռվում ուշադրությունը։ Ես առանց որևէ խնդրի կխոսեմ Ռամոսի ու Ասպասի մասին, բայց ես ընտրում եմ 25 ֆուտբոլիստի, որոնք, իմ կարծիքով, ամենաշատն են արժանի հրավեր ստանալուն։ Ես բաց եմ բոլորի համար։ Մենք միշտ վերլուծում ենք իրավիճակը։
Հիանալի է տեսնել, որ Սերխիո Ռամոսը վերադարձել է խաղադաշտ՝ նախորդ մրցաշրջանի վնասվածքներից հետո։ Հիմա մենք տեսնում ենք, որ նա խաղում է յուրանքանչյուր 3-րդ օրը։ Կարող եմ այստեղ խոսել ինչ պատահի, բայց կարծում եմ, որ հավաքական եմ հրավիրել Ռամոսի դիրքում խաղացող լավագույն ֆուտբոլիստներին։ Ազգային հավաքականի դռները որևէ մեկի համար փակ չեն»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել Marca-ն։