Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը թիմում վարձավճարով է հանդես գալիս «Բարսելոնայից», ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: Անգլիական ակումբը նորից հետաքրքրված է 31-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս տեղափոխությունը կարող է կայանալ, եթե «Ատլետիկոն» և «Բարսելոնան» իրենց վեճը չհարթեն կապված Գրիզմանի հետ:
«Ատլետիկոն» այս մրցաշրջանում միայն մեկ անգամ է Գրիզմանին թույլ տվել խաղադաշտում 30 րոպեից ավելի անցկացնել՝ չցանկանալով «Բարսելոնային» 40 մլն եվրո վճարել: Այս գումարը սահմանված էր այն դեպքում, եթե ֆրանսիացի որոշակի քանակությամբ խաղաժամանակ ստանա: «Բարսելոնան» պատրաստ է դատական հայց ներկայացնել «Ատլետիկոյի» դեմ՝ կանոնները խախտելու համար:























































