Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը խոստովանել է, որ երբեք չի երազել «սերուցքայինների» կազմում խաղալու մասին։
Ֆուտբոլիստի խոսքով՝ իր գլխավոր երազանքը Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալն էր։ Հիշեցնենք, որ 2017-ից 2022 թվականներին գերմանացին հանդես է եկել «Չելսիում», որի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, Անգլիայի գավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:
«Չեմ կարող ասել, որ երազում էի խաղալ «Ռեալում», իմ երազանքը Անգլիայի Պրեմիեր լիգան էր։ «Ռեալն» ավելի շուտ ֆանտազիա էր, ինչ-որ ավելի մեծ բան»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Sport 1-ը։
Ռուդիգերն արդեն հասցրել է իր դեբյուտային գոլը խփել Մադրիդի «Ռեալի» կազմում Իսպանիայի առաջնության «Մալյորկայի» դեմ խաղում։