Ռոբերտ Լևանդովսկին Լա Լիգան համեմատել է Բունդեսլիգայի հետ, որտեղ նախկինում հանդես է եկել «Բավարիայի» կազմում:
«Բունդեսլիգայում, անկասկած, ավելի շատ է ուշադրություն դարձվում ֆիզիկական պատրաստվածությանը: Իսպանիայում շատ ավելի են թիմերը, որոնք փորձում են և ցանկանում են պարզապես ֆուտբոլ խաղալ: Սա է իմ տեսլականն այս պահին, բայց չեմ բացառում, որ այն կփոխվի։
Ես արդեն հանդիպել եմ թիմերի հետ, որոնք խաղում են պաշտպանությունից: Այդպես եղավ վերջին խաղում՝ Լա լիգայի աութսայդեր Էլչեի հետ [3:0]: Դուբլի հեղինակ դարձա, բայց մեզ համար իսկապես ծանր էր, քանի որ մրցակիցը գրագետ պաշտպանվում էր։
Ես իսկապես չեմ մտածում այդ մասին՝ ոճերի տարբերության մասին, քանի որ կարիերայիս ընթացքում շատ հանդիպումներ եմ անցկացրել տարբեր երկրների տարբեր թիմերի դեմ, ուստի խնդիրներ չունեմ հարմարվելու խաղադաշտում որոշակի պայմաններին: Գլխավորը ճիշտ լուծումն արագ գտնելն է»,- մեջբերում է «Բարսելոնայի» հարձակվողին Przeglad Sportowy-ը: