Իսպանական «Բարսելոնան» երկրի առաջնության մեկնարկային 6 տուրերում միայն մեկ գոլ է բաց թողել և այս ցուցանիշով լավագույնն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում: Այդ միակ գոլը կատալոնացիների դարպասն ուղարկել է Ալեքսանդր Իսակը:
«Նյուքասլի» այժմյան խաղացողը կատալոնացիների դարպասը գրավել է Լա Լիգայի 2-րդ տուրի խաղում, երբ հանդես էր գալիս «Ռեալ Սոսյեդադի» կազմում (4-1):
Իսպանիայի առաջնությունում բաց թողած գոլերի քանակով «Բարսելոնայի» մոտակա հետապնդողներն են «Վիլյառեալը» (2), Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն», որոնք 6-ական գոլ են բաց թողել: Թոփ-5 լիգաներից կարելի է նշել նաև «Ատալանտային» (3), «Ունիոն Բեռլինին» (4) և ՊՍԺ-ին (4):























































