Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն մրցանակ է ստացել իր հայրենիքում։
Ըստ Goal-ի՝ 24-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է Ուրուգվայի տարվա լավագույն մարզիկ։ Այս մրցանակը տրվում է ամեն տարի՝ մարզական լրագրողների քվեարկության միջոցով։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վալվերդեն «արքայական» ակումբի հետ միասին դարձել էր Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող։
Ֆեդերիկոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։























































