«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր նկատմամբ երկրպագուների վերաբերմունքի և «Ոսկե գնդակը» ստանալու հնարավորությունների մասին։
«Չէի սպասում, որ «Բարսելոնայի» երկրպագուներն այսքան շուտ կսկսեն իմ պատվին երգել «Կամպ Նոու»-ում: Դա ինձ ստիպեց զգալ, որ ես երկար ժամանակ խաղում եմ այստեղ:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ամենից հաճախ են արժանացել «Ոսկե գնդակին»: Կարծում եմ, որ «Բարսայի» հետ այս ճանապարհն ավելի կարճ կլինի, քան «Բավարիայի», — լեհ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Լևանդովսկին այս ամառ է «Բավարիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։























































