«Սելթիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆոստերը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սաութհեմփթոնին», ցանկանում է մնալ շոտլանդական թիմում, հաղորդում է The Sun-ը:
Ֆոստերը «սրբերի» ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում վերադառնալ անգլիական ակումբ: 31-ամյա ֆուտբոլիստը գոհ է, որ իր մշտական տեղը ունի «Սելթիկի» կազմում:
Շոտլանդիայի այս առաջնությունում Ֆոստերը մասնակցել 25 հանդիպման և բաց է թողել 14 գնդակ: