«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 19-ին կայացած նիստում հաստատել է ակումբի բյուջեն նոր ֆինանսական տարվա համար (2022/23):
Կատալոնական ակումբի պաշտոնական կայքի համաձայն՝ գործառնական եկամուտը կկազմի 1,255 մլրդ եվրո, իսկ կանխատեսվող շահույթը պետք է կազմի 274 մլն եվրո։
Վերջին ֆինանսական տարին (2021/22) կատալոնական ակումբն ավարտեց 1,017 մլրդ եվրո ֆինանսական շրջանառությամբ և 98 մլն եվրո շահույթով։
Հայտնի է դարձել նաեւ, որ հոկտեմբերի 9-ին ակումբի անդամների ընդհանուր ժողովը կանցկացվի առցանց։ Դրան կմասնակցի 4451 պատվիրակ։























































