«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է կարիերան շարունակել Լա լիգայում։ Ինչպես հայտնում է Marca-ն, Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է 2023 թվականի ամռանը։
«Բարսելոնան» փոխարինող է փնտրում կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, որը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանից հետո կհեռանա թիմից։























































