Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Երևանի «Արարատի» ֆուտբոլիստ Սերոբ Գալստյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում կիսվել է իր առաջին տպավորություններով։
Հայաստանի ազգային հավաքականն այսօր առաջին մարզումն է անցկացրել՝ պատրաստվելով Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերին։
«Ես 19 տարեկան եմ։ Սա իմ առաջին հրավերն է ազգային հավաքական։ Տպավորությունները շատ մեծ են, հավաքական հրավիրվելը շատ մեծ պատասխանատվություն է։ Ներկայացնում ես քո ազգին և քո պատիվը բարձր ես պահում հավաքականում խաղալով։ Տղաներին հեռուստացույցով դիտել էի, իսկ այսօր ավելի մոտիկից ճանաչեցի։ Կամաց-կամաց կադապտացվեմ թիմում։ Չվրիպեցի մարզիչների աչքից և ես նույնպես իմ լավ վիճակի համար հրավիրվեցի ազգային հավաքական»”