«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»: Կատալոնացիները հետևում են 26-ամյա ֆուտբոլիստի շուրջ իրադարձությունների զարգացմանը, որի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է:
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի փոխանցմամբ, Ասենսիոյի գործակալ Ժորժե Մենդեշը լավ հարաբերությունների մեջ է «Բարսելոնայի» հետ, ինչը կարող է օգնել հնարավոր գործարքին:
Ասենսիոն 2015 թվականին է դարձել «Ռեալի» ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 4 խաղում ընդամենը 47 րոպե է անցկացրել խաղադաշտում և դարձել է 1 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից պահանջել է, որ վերջինս ավելի հազվադեպ խաղաժամանակ տրամադրի Ասենսիոյին, քանի որ վերջինս հրաժարվել է նոր պայմանագիր կնքել: