Գերմանական Bild-ը հայտնել է, որ Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին։
Ըստ աղբյուրի՝ Թոմաս Տուխելը համարվում է Նագելսմանին փոխարինլու հիմնական թեկնածուն։ Մարզիչը «Չելսիից» հեռացվելուց հետո առանց աշխատանքի է։
Ավելի վաղ, իտալական և իսպանական ԶԼՄ-ներն իրենց հերթին գրել էին, որ Տուխելի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը» և «Ռեալը»։ Վերջինս դիտարկում է գերմանացի մասնագետի թեկնածությունն այն դեպքում, եթե Անչելոտին որոշի այս մրցաշրջանից հետո ավարտել մարզչական կարիերան։
Բունդեսլիգայի յոթ տուրերում «Բավարիան» իր ակտիվում ունի 12 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։ Մյունխենյան գրանդը հինգ միավորով հետ է առաջատար «Յունիոնից»: