Մադրիդի «Ռեալը» չի փորձի ձեռք բերել Կիլիան Մբապեին. Ֆրանսիացին այս մրցաշրջանից առաջ մոտ էր սերուցքայինների ճամբար տեղափոխվելուն, սակայն որոշեց երակարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
Marca-ն նշում է, որ «արքայական ակումբը» որոշել է հրաժարվել ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու գաղափարից, եթե նա ինքը շահագրգռված չէ տեղափոխվել «Ռեալ»։ Այժմ «Ռեալի» ճամբարում կարծում են, որ այլևս չեն փորձի ձեռք բերել այն խաղացողներին, ովքեր իրենք հետաքրքրված չեն պայմանագրեր կնքել Արքայական ակումբի հետ։
Ամենայն հավանականությամբ, Պերեսի նոր տրանսֆերային նպատակը կդառնա «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո։























































