Լա լիգայի 6-րդ տուրում «Վալենսիան» ընդունել էր «Սելտա Վիգոյին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Տանտերերի կազմում աչքի ընկան Կաստիլեխոն, Մարկոս Անդրեն և Ալմեյդան։ Հարկ է նշել, որ 59-րդ րոպեից հյուրերը խաղում էին տասը հոգով։
Այս խաղից հետո «Վալենսիան» 9 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Սելտա Վիգոն» 7 միավորով՝ 13-րդ։























































