Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում «Մալյորկան» ընդունել է «Ալմերիային» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ ու հաղթական գնդակը 24-րդ րոպեին հեղինակել է Պաբլո Մաֆեոն։
«Մալյորկան» 8 միավոր է վաստակել և Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Առջևում միայն առաջատարների խումբն է՝ 7 թիմով, որոնք 10-ից ավելի միավոր են վաստակել։ «Ալմերիան» 4 միավորով 14-րդ տեղում է։