«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասնակցությունը Լա լիգայի 6-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղին հարցականի տակ է։
Ինչպես հայտնում է AS-ը, Բենզեման չի ցանկանում բաց թողնել սկզբունքային մրցակցի դեմ խաղը, բայց նրա մասնակցությունը դեռևս հարցականի տակ է։
Պաշտպան Լուկաս Վասկեսը նույնպես չի ապաքինվել վնասվածքից։
Երկու ֆուտբոլիստներն էլ մարզվել են առանձին։
Բենզեման վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Սելթիկի» հետ խաղում, որը կայացել է սեպտեմբերի 6-ին։
Սեպտեմբերի 18-ին «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկոյին»։