«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեշը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Ալվեշը նրան անվանել է կարիերայի ամենաբարդ մրցակիցը.
«Ամենաբարդ մրցակի՞ցը. Կրիշտիանու Ռոնալդուն: Նա ոչ մի րոպե թույլ չի տալիս քեզ շունչ քաշել: Ես վատ չեմ խաղացել նրա դեմ, բայց դա բավականաչափ դժվար էր: Ռոնալդուն գոլեր խփելու մեքենա է»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Ալվեշը և Ռոնալդուն միասին հանդես են եկել Իսպանիայի առաջնությունում՝ 2009-ից 2016 թվականներին: Ալվեշը հանդես է եկել «Բարսելոնայի», իսկ Ռոնալդուն՝ «Ռեալի» կազմում: