«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող, ըստ ՈւԵՖԱ-ի։
Այս մրցանակի համար բելգիացու մրցակիցներն էին «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, «Բրյուգեի» հարձակվող Ֆերան Հուտգլան և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ման․Սիթին» դե Բրույնեի հետ խմբային փուլի երկրորդ տուրում հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
Ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց՝ ամբողջ խաղն անցկացնելով խաղադաշտում։