WhoScored-ը կազմել է Չեմպիոների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:
Տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 8.7 գնահատականով: Մեսսին այդ տուրում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայիֆայի «Մաքքաբիի» դեմ խաղում:
Խորհրդանշական հավաքականում նաև 3 ֆուտբոլիստ է ընդգրկվել «Բրյուգեից», երկուական խաղացող էլ «Լիվերպուլից» և «Բավարիայից»:
ՉԼ/ խմբային փուլի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝
Ալան Մաքգրեգոր («Ռեյնջերս»), Կոնստանտինոս Ցիմիկաս («Լիվերպուլ»), Ժոել Մատիպ («Լիվերպուլ»), Լուկաս Էրնանդես («Բավարիա»), Ջոն Սթոունզ («Մանչեսթե Սիթի»), Կամալ Սովա («Բրյուգե»), Ռաֆա («Բենֆիկա»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Անդրեաս Սլով Օլսեն («Բրյոգե»), Ֆերան Ժուտգլա («Բրյուգե»), Լիոնել Մեսսի (ՊՍԺ):