ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի Հայֆայի «Մաքքաբիի» դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։
Հանդիպումն ավարտվել էր ՊՍԺ-ի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքը, այս գոլը ռեկորդային էր 35-ամյա արգենտինացու համար։
Նա գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում 39 տարբեր թիմերի դեմ խաղում՝ գերազանցելով այդ ցուցանիշով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը: