Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս հանդիպեց «Մաքաբիի» հետ և հաղթեց 3:1 հաշվով։ Փարիզյան ակումբի գոլերից մեկը խփել է հարձակվող Կիլիան Մբապեն։
Ըստ Stats Foot-ի՝ 23-ամյա հարձակվողը դարձել է առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով գոլ է խփում Չեմպիոնների լիգայի վեց անընդմեջ խաղում: Այս խաղերում նա խփել է ութ գոլ։
2022/2023 մրցաշրջանում Կիլիանը բոլոր մրցաշարերում ութ խաղում խփել է տասը գոլ։
Երկու տուրի արդյունքներով ՊՍԺ-ն վեց միավորով գլխավորում է իր խումբը։ Հաջորդ խաղում փարիզցիները կհանդիպեն «Բենֆիկայի» հետ։