ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:
Շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում են «Բավարիայի» պաշտպան Ջամալ Մուսիալան, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրույնեն, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Բրյուգեի» հարձակվող Ֆերան Ջուտգլան:
Մուսիալան «Բարսելոնայի» հետ խաղում դարձել է գոլային փոխանցման հեղինակ (2-0), Դե Բրույնեն գոլային փոխանցում է կատարել Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (2-1). Մբապեն խփել է հաղթական գոլը «Մաքաբի Հայիֆայի» դեմ խաղում (3-1), իսկ «Բրյուգեի» հարձակվողը 11-մետրանոց է իրացրել և մեկ գոլային փոխանցում կատարել «Պորտուի» դեմ խաղում (4-0):