«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն այս մրցաշրջանում ավելի շատ գոլ է խփել առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում, քան ամբողջ Դորտմունդի «Բորուսիան»:
Հոլանդն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում արդեն 13 գոլի հեղինակ է դարձել, մինչդեռ «Բորուսիան» այս ընթացքում միայն 12 գոլ է խփել:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել է Դորտմունդի «Բորուսիային» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել՝ հենց Հոլանդի՝ 84-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:
Հատկանշական է՝ Հոլանդը ոչ միայն չտոնեց գոլը, այլև ներողություն խնդրեց գերմանական թիմի երկրպագուների տրիբունայից:
























































