Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ 56-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
80-րդ րոպեին Ջոն Սթոունզը հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց Էրլինգ Հոլանդի խփած գոլը հաղթանակ պարգևեց մանչեսթերյան ակումբին։
«Ման․ Սիթին» 6 միավորով խմբի առաջատարն է։ «Բորուսիան» 3 միավորով 2-րդ տեղում է։ «Կոպանհագենն» ու «Սևիլյան» ունեն մեկական միավոր։