Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»։ 44-րդ րոպեին հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում միլանյան թիմի առավելությունը կրկնապատկեց Ալեքսիս Սալեմակերսը։
56-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Միսլավ Օրսիչը։
77-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Տոմազո Պոբեգան։